ՈՒկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրեթե հավասար՝ 22-ական տոկոս քվեներ ստացած վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ»-ը և նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած միավորումը կկազմեն կոալիցիա: Չի բացառվում, որ երկրի կառավարմանը միանա նաև քվեների 11 տոկոսը ստացած Անդրեյ Սադովիի շարժումը: 5 միլիոն մարդ՝ ռուս անջատողականների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջանների և բռնակցված Ղրիմի բնակիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցել քվեարկությանը: